Jump to content

Անս վան Դեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անս վան Դեյք
հոլ.՝ Ans van Dijk
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 24, 1905(1905-12-24) կամ 1905[1]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էհունվարի 14, 1948(1948-01-14) կամ 1948[1]
Մահվան վայրFort Bijlmer, Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունհանցագործ, Գործ տալ, shopkeeper և Դիմադրության մարտիկ
 Ans van Dijk Վիքիպահեստում

Աննա (Անս) վան Դեյք (հոլ.՝ Anna (Ans) van Dijk, դեկտեմբերի 24, 1905(1905-12-24) կամ 1905[1], Ամստերդամ, Նիդերլանդներ - հունվարի 14, 1948(1948-01-14) կամ 1948[1], Fort Bijlmer, Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի կոլաբորացիոնիստ, հրեուհի, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների ձեռքն է հանձել բազմաթիվ հրեաների։ Եղել է Նիդեռլանդների միակ կինը, որը թշնամու հետ համագործակցության համար դատապարտվել է մահապատժի[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Արոն վան Դեյքի և Քեթի Բինի աղջիկը։ 1927 թվականին ամուսնացել է Բրեմ Կերիդոյի հետ։ Ամուսինները բաժանվել են 1935 թվականին։ Միասեռ կապի մեջ է մտել Միպ Ստոդել անունով կնոջ հետ և Ամստերդամում բացել «Էվանի տուն» անունը կրող կանացի գլխարկների խանութ։ Խանութը նացիստների կողմից փակվել է 1941 թվականին՝ հրեաների գույքի բռնազավթման ժամանակ։ Գերմանացիները հրեաներին արգելել են ունենալ սեփական բիզնեսը կամ աշխատել նպարեղենի խանութներում։ Միպ Ստոդելը 1942 թվականին փախել է Շվեյցարիա։

Վան Դեյքը ձերբակալվել է 1943 թվականին՝ Զատկի կիրակի օրը։ Նա ձերբակալվել է նացիստական հետախուզության աշխատակից Պիտեր Սհապի կողմից, որն աշխատում էր Ամստերդամի ոստիկանության հրեական հարցերով վարչությունում։ Նացիստական հետախուզության համար աշխատելու առաջարկն ընդունելուց հետո՝ ազատ է արձակվել։ Դիմադրության շարժման անդամի քողի տակ հրեաներին առաջարկել է ապաստարան գտնելու և կեղծ փաստաթղթեր պատրաստելու օգնություն։ Այդպիսով, 145 մարդիկ, այդ թվում նաև նրա հարազատ եղբայրը՝ Վան Դեյքը և նրա ընտանիքը, հանձնվել են նացիստների ձեռքը։ Նրա զոհերից 85-ը մահացել են համակենտրոնացման ճամբարներում։ Ընդհանուր առմամբ, վան Դեյքի խղճի վրա են 700 մարդկանց սպանությունները[3]։ Որոշ վկաների կարծիքով հենց Աննա վան Դեյքն է նացիստներին ցույց տվել Աննա Ֆրանկի և նրա ընտանիքի թաքստոցը։

Պատերազմից հետո տեղափոխվել է Հաագա, որտեղ ձերբակալվել է 1945 թվականի հունիսի 20-ին։ Նրան 23 կետերով առաջադրվել է պետական դավաճանության մեղադրանք։ 1947 թվականի փետրվարի 24-ին Ամստերդամի հատուկ դատարանը անցել է վան Դեյքի գործի քննությանը։ Նա ընդունել է իրեն առաջադրված ամբողջ մեղքը՝ նշելով, որ գործել է սպանվելու մտքից վախենալու պատճառով։ Վան Դեյքը դիմել է համաներման, սակայն 1947 թվականի սեպտեմբերին Հատուկ համաներման դատարանը վերահաստատել է դատավճիռը։ Թագավորական համաներման խնդրանքը նույնպես մերժվել է։

1948 թվականի հունվարի 14-ին Աննա (Անս) վան Դեյքը մահապատժի է ենթարկվել։ Նրան գնդակահարել են Վեսպերկարսպել բնակավայրի (ներկայումս Բեյլմերմեր) Բեյլմեր ամրոցում։ Մահապատժի նախորդ գիշերը նա մկրտվել է և միացել Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Nietsch, Hetty (1994 թ․ օգոստոսի 20). «Geëxecuteerd: Een Verraadster, Joods En Lesbisch» (Dutch). De Verdieping Trouw Amsterdam. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Het Amsterdam van Anne Frank: Verraadster Ans van Dijk ter dood veroordeeld». Anne Frank Stichting (Dutch). Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Muller, Nick (2013 թ․ հունվարի 14). «De executie van de foute jodin». HP/De Tijd (Dutch). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.{{cite magazine}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Groen, Koos (1994). Als slachtoffers daders worden. De zaak van joodse verraadster Ans van Dijk (Dutch). Baarn: AMBO. ISBN 90-263-1328-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Kok, René; Somers, Erik (1991). «52». Documentaire Nederland en de Tweede Wereldoorlog (Dutch). Zwolle: Waanders Uitg. ISBN 90-6630-952-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անս վան Դեյք» հոդվածին։